Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԵԿՄ նախագահ Սասունի Միքայելյանը հակասեց ընդդիմադիր Սասուն Միքայելյանին․ «Իրավունք»

10:05, երեքշաբթի, 09 ապրիլի, 2019 թ.
ԵԿՄ նախագահ Սասունի Միքայելյանը հակասեց ընդդիմադիր Սասուն Միքայելյանին․ «Իրավունք»

«Երկրապահ կամավորականների միության» 12-րդ արտահերթ համագումարում 184-ից 25 հոգի դարձած վարչության անդամները ԵԿՄ նախագահ ընտրեցին ազատամարտիկ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին: Մի մարդու, ով ընդամենը նախորդ տարվա հունիսի 7-ին լրագրողների հետ զրույցում վստահեցնում էր, թե «Որ խնդրեն, աղաչեն, պաղատեն էլ, չեմ ուզում դառնալ ԵԿՄ նախագահ»:

Թե ինչ փոխվեց այս ամիսներին Ս. Միքայելյանի կյանքում, որ որոշեց իր խոսքը դրժել, թվում էր, որ համագումարի ժամանակ նա կբերի ծանրակշիռ պատճառաբանություն: Սակայն ամբի­ոնից հայտարարեց. «Այսօր այս պաշտոնում պատասխանատվություն եմ վերցրել վերջին ժողովում մեծ թվաքանակով մասնակցած իմ ընկերների, իմ մարտական ընկերների պահանջով: Եվ ես ոչ մի բարոյական իրավունք չունեի մերժելու այդ մարդկանց ու մարտական ընկերներին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

3287 | 0
Facebook