Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Վարչապետն էլի հրաժարվեց. ինչո՞ւ կրճատվեց ՊԵԿ պարգևատրումների ֆոնդը, եթե պիտի նորից ավելացվեր. «168 ժամ»

09:35, երեքշաբթի, 09 ապրիլի, 2019 թ.
Վարչապետն էլի հրաժարվեց. ինչո՞ւ կրճատվեց ՊԵԿ պարգևատրումների ֆոնդը, եթե պիտի նորից ավելացվեր. «168 ժամ»

«Այն բանից հետո, երբ հասարակության շրջանում լուրջ դժգոհությունների առիթ տվեց Պետեկամուտների կոմիտեի ղեկավարության անցած տարվա վերջի աստղաբաշխական ինքնապարգևատրումների թեման, Նիկոլ Փաշինյանը խոստացավ լուծել այդ խնդիրը։ «Ես ուզում եմ տեղյակ լինեք, որ մենք այդ պրոբլեմը ֆիքսել ենք, և 2019թ. համար Պետական եկամուտների կոմիտեի պարգևատրումների ֆոնդն ուղիղ կիսով չափ կկրճատվի»,- հայտարարել է վարչապետը։

Թե ինչքանո՞վ կրճատվեց ՊԵԿ պարգևատրումների ֆոնդը, և ինչքանո՞վ վարչապետը կատարեց իր խոստումը, այլ հարց է։ Փաստն այն է, որ այս հայտարարությունից ընդամենը երկու-երեք ամիս հետո կառավարությունը որոշեց եռակի ավելացնել ՊԵԿ-ի պարգևատրումների ֆոնդը։ Ու հիմա վարչապետը դա օրինաչափ է համարում։

Հիմնավորումները տարբեր են` սկսած նրանից, որ Պետեկամուտների կոմիտեն խոստացել է գերակատարել բյուջեի եկամուտները, վերջացրած նրանով, որ համակարգում աշխատավարձերը ցածր են, ինչը կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում։ «Մաքսային ծառայողը, որն օրական տասնյակ կամ հարյուրավոր միլիոն դրամ ապրանքների հետ առնչություն է ունենում, ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ։ Դա նշանակում է` ասել՝ գնա, յոլա գնա, տես՝ ինչ կարաս անես։ Եթե այս իրավիճակը թողնում ենք էսպես, իրեն ասում ենք՝ գնա քո գլխի ճարը տես»,- ասում է վարչապետը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

3077 | 0
Facebook