Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էս պետք ա հիմք հանդիսանա, որպեսզի ՃՈ-ն ու ոստիկանությունն էլ ավելի խիստ լինեն». Սերգեյ Ղահրամանյան

12:15, երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ.
«Էս պետք ա հիմք հանդիսանա, որպեսզի ՃՈ-ն ու ոստիկանությունն էլ ավելի խիստ լինեն». Սերգեյ Ղահրամանյան

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահա թե ինչ ա լինում, երբ վարորդները կորցնում են իրենց չափերն ու զգոնությունն ու պողոտայի վրա մեքենան քշում են, ինչպես սեփական տան բակում: Էս հատվածում ինչ ասես՝ չի կատարվում ու մարդիկ վերջը դիմում են ինքնադատաստանի, հայերեն ասած՝ «սամասուդ» մեխանիզմի միջոցով ուզում են հարցերը պարզել: ԱՊՊԱ համակարգը ներդնելուց հետո այս ամենը համարյա թե վերացել էր, բայց արի ու տես որ ոչ... Կարծում եմ՝ էս պետք ա հիմք հանդիսանա, որպեսզի ՃՈ-ն ու ոստիկանությունն էլ ավելի խիստ լինեն ու նույնիսկ ոչ մի թեթև խախտում անհետևանք չթողնեն. հենց մի անգամ մի թեթև խախտողի չեն տուգանում, սկսում ա իրավախախտն առիթավորվել ու սենց դեպքեր են լինում»:

11834 | 0
Facebook