Մարտի 23-ին կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ այսօր Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ ազգային ընտրանու կիսապաշտպան Սարգիս Ադամյանի նախախաղային մամուլի ասուլիսը։
Խոսելով վաղվա խաղի մասին՝ նա նշեց․ «Պետք է անպայման դուխով խաղանք, առանց սխալների և փորձենք հաղթել»:
Անդրադառնալով իր մարզավիճակին՝ Սարգիսն ասաց, «Մասնակցում եմ ակումբի բոլոր խաղերին և գտնվում եմ լավ մարզավիճակում։ Ինձ համար նշանակություն չունի, թե որ դիրքում եմ խաղում։ Խաղում եմ այնտեղ, որտեղ մարզիչը հարմար է գտնում»։