Երևանի 2019 թվականի բյուջեն լրամշակվել է։ Այն կավելանա 10 մլրդ դրամով։ Ո՞ւր են ուղղվելու գումարները։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
✔Ավելացող 10 մլրդ դրամից մի խոշոր մաս կուղղվի մանկապարտեզներին:
✔Խոշոր ծախսերից. քաղաքային իշխանությունը փոփոխված բյուջեով մտադիր է վերանորոգել նաև փողոցներն ու ստորգետնյա հետիոտնային անցումները:
✔Երևանում հանգստի գոտիներ և զբոսայգիներ կառուցելու նպատակով բյուջեում ավելացվել է ևս 340 մլն դրամ:
✔Քաղաքային բյուջեից 170 մլն դրամ կտրամադրվի շինարարական տարբեր աշխատանքների նախագիծ-նախահաշիվներին:
✔Առողջապահության ոլորտում 150 մլն դրամ կհատկացվի նորագույն բուժսարքավորումների ձեռքբերմանը: Նախատեսված են նաև վերանորոգում ու հիմնանորոգում:
✔Շուրջ 200 մլն կկազմի թափառող շների կենդանիների վնասազերծման այս տարվա բյուջեն: Կացարանի ու կլինիկայի կառուցում, կենդանիների ստերջացում: