Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սևանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում

10:00, չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ.
Սևանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի
     տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
     են:

1897 | 0
Facebook