Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Փոքրիկ Նիկոլը». Գևորգ Պապոյանը՝ վարչապետի հետ իր նմանությունների մասին. «Հրապարակ»

09:30, ուրբաթ, 15 մարտի, 2019 թ.
«Փոքրիկ Նիկոլը». Գևորգ Պապոյանը՝ վարչապետի հետ իր նմանությունների մասին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Իմքայլական պատգամավոր Գևորգ Պապոյանին իր ժեստիկուլյացիայի, խոսքի առոգանության, ձեռքի շարժումների և այլ հատկանիշների պատճառով շատերն են նմանեցնում Նիկոլ Փաշինյանին, ավելին՝ ոմանք անգամ նրան կնքել են «փոքրիկ Նիկոլ» անունով։

Դուք հատո՞ւկ եք նմանակում Փաշինյանին՝ հարցրել է մեր լրագրողը։ Պապոյանը ծիծաղել է․ «Այն մարդիկ, որոնք ինձ գիտեն վաղուց, իմ ուսանողները հատկապես կփաստեն, որ այդպես չէ, ես բացարձակապես չեմ նմանակում, այն ժեստիկուլյացիան, որ կա, իմն է, այդպես եղել է, այդպես էլ կմնա՝ անկախ իմ կարգավիճակից։ Մարդը, կարծում եմ, իր ամպլուայից պիտի դուրս չգա»։

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
2863 | 0
Facebook