Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մարդիկ հեղափոխությանը մասնակցել են, որ ոչ թե կրճատումներ լինեն, այլ աշխատատեղեր բացվեն». Գ. Ծառուկյան

14:10, չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ.
«Մարդիկ հեղափոխությանը մասնակցել են, որ ոչ թե կրճատումներ լինեն, այլ աշխատատեղեր բացվեն». Գ. Ծառուկյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով պետական կառավարման համակարգում սպասվող կրճատումներին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է. «Այո, դեմ ենք, որ մարդիկ աշխատանքից ազատվեն, աշխատանք չունենան: Այսօր այնքան աշխատատեղ պետք է բացվի, որ գնացածները հետ դառնան: Մարդիկ հեղափոխությանը մասնակցել են՝ ավելի լավ ապրելու համար: Եթե 20-30 հազար մարդ պետք է գործազուրկ լինի, կամ արտագաղթի ճանապարհն ա բռնելու, կամ աղքատության մեջ ա մնալու՝ նպաստ ստանա, դրանով պետության բեռն ավելի ա մեծանալու»:

Դիտարկմանը՝ լավ մասնագետներին պահելու են, ասել է. «Դե ընգեր, էսօր գիտես նորմալ մասնագետներին՝ ծանոթ- բարեկամով, ես եկել եմ, իմ թիմն ա եկել... Մարդուն չի կարելի նեղացնել, պետք է գնահատել ըստ արդյունավետության»:

6769 | 0
Facebook