Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրամանատարաշտաբային զորավարժություն՝ ՀՀ ՊՆ N զորամասում

21:15, երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ.
Հրամանատարաշտաբային զորավարժություն՝ ՀՀ ՊՆ N զորամասում

5-րդ բանակային զորամիավորման N զորամասում, պատրաստության պլանի համաձայն, անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժությունն անցկացվել է երեք փուլով. զորամասը բերվել է մարտական պատրաստության աստիճանի, այնուհետև պայմանականորեն իրականացվել է հարձակողական մարտի նախապատրաստում և վարում․ հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Զորավարժությունների նպատակն էր ստուգել պատրաստականության տարբեր աստիճանի բերելու ընթացքը, ամրապնդել ստորաբաժանումների հրամանատարների ու կառավարման մարմինների գործնական ունակությունները, ուսուցանել և կատարելագործել գործողությունների ընթացքում պաշտոնատար անձանց ֆունկցիոնալ պարտականությունների կատարման կարգը՝ ըստ մարտական հաշվարկների:

2964 | 0
Facebook