ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Թուրքիային և Հնդկաստանին զրկել ԱՄՆ շուկա արտոնյալ մուտքի իրավունքից: Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:
«Տեղեկացնում եմ, որ մտադիր եմ դադարեցնել Թուրքիայի և Հնդկաստանի՝ ԱՄՆ շուկա արտոնյալ մուտքի իրավունքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Իր որոշումն ԱՄՆ նախագահը բացատրել է նրանով, որ Թուրքիան «գերազանցել է» արտոնյալ մուտքի իր իրավունքը, որը տրամադրվել էր 45 տարով:
«Թուրքիայի տնտեսությունն աճել է և դիվերսիֆիկացվել: ՀՆԱ-ի աճը բնակչության օգտին է, աղքատության մակարդակի նվազեցումն ու դիվերսիֆիկացումը վկայում է Թուրքիայի տնտեսական զարգացման բարձր մակարդակի մասին»,- ասվում է նախագահի ուղերձում:
Թրամփը նաև նշել է, որ Հնդկաստանը ևս զրկվում է «արտոնյալի» կարգավիճակից, քանի որ «Հնդկաստանը Միացյալ Նահանգներին չի կարողացել երաշխավորել, որ կապահովի իր շուկա հավասար և ընդունելի հասանելիությունը, ինչպես նախատեսվում էր»: