Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հասան Ռոհանիի հետ

12:45, չորեքշաբթի, 27 փետրվարի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հասան Ռոհանիի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով պաշտոնական այցով մեկնել է Իրան, հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

IRNA գործակալության փոխանցմամբ՝ ՀՀ և Իրանի ղեկավարները պաշտոնական արարողությունից հետո մեկնել են երկկողմ բանակցությունների անցկացման վայր, որտեղ կքննարկեն երկու երկրների համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր:

Գործակալության տեղեկություններով՝ նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ: Իսկ վաղը՝ փետրվարի 28-ին, Նիկոլ Փաշինյանը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Թեհրանի Թեմի Առաջնորդարանը ֆեյսբուքյան իր էջում պաշտոնական արարողությունից տեսանյութ է հրապարակել:

9795 | 0
Facebook