Խնդրում ենք սպասել...

Համացանց

Լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած Կոտայքի ոստիկանապետն արդարացվել է

13:00, չորեքշաբթի, 27 փետրվարի, 2019 թ.
Լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած Կոտայքի ոստիկանապետն արդարացվել է

Լրագրող Տիրայր Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոտայքի ոստիկանապետ Արսեն Արզումանյանն արդարացվեց: Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Հովհաննես Ավագյանի, արդարացրեց Կոտայքի ոստիկանապետ Արսեն Արզումանյանին: Դատական ակտն ստանալուց հետո սահմանված ժամկետում կբողոքարկենք այն Վերաքննիչ քրեական դատարանում: Հիշեցնեմ, որ Արսեն Արզումանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է Երևան-Սևան ավտոճանապարհի «Առինջ Մոլ» տոնավաճառ տանող խաչմերուկում քաղաքացիների կողմից իրականացված հավաքի ընթացքը լուսաբանող, զանգվածային լրատվության միջոց հանդիսացող «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադի Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությունը: Արզումանյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ-ի 164-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքը կատարելու համար»:

5004 | 0
Facebook