Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձեռքներդ հեռու արվեստի` դեռ ողջ մնացած փշուրներից». արվեստագետները՝ քննարկվող նախագծի մասին

14:05, երեքշաբթի, 26 փետրվարի, 2019 թ.
«Ձեռքներդ հեռու արվեստի` դեռ ողջ մնացած փշուրներից». արվեստագետները՝ քննարկվող նախագծի մասին

«Ինձ բնավ չի վախեցնում Համազգայինը լուծարելու փաստը, որովհետև վստահ եմ` չեն կարողանալու, թույլ չենք տալու, չի հաջողվելու. իրենց պատկերացրածից շատ ավելի արագ ու ինտենսիվ կերպով, օր առաջ մենք կլուծարենք էդ լուծարողներին... Ինձ ավելի շատ սարսափեցնում է այն, որ ՀՀ մշակույթի ոլորտը ղեկավարող կնիկն ունի էս որակի ու բովանդակության մտքեր...»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գրող, սցենարիստ Արմինե Բոյաջյանը՝ անդրադառնալով Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ները լուծարել, վերակազմավորելու և վերակազմակերպելու առաջարկների փաթեթին: «Ձեռքներդ հեռու արվեստի` դեռ ողջ մնացած փշուրներից»,- հավելել է նա:

Հիշեցնենք՝ ցուցակում են հայտնվել «Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն»-ը, «Հայաստանի երգի պետական թատրոն»-ը, «Երևանի կամերային պետական թատրոն»-ը, «Երևանի կամերային երաժշտական թատրոն»-ը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-ն, «Կոմիտասի անվան ազգային քառյակ»-ը և ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող այլ կազմակերպություններ:

Նախագիծը դեռևս չի ներկայացվել Կառավարության հաստատմանը: Վերը նշված կազմակերպությունների ղեկավարները նշել են, որ այդ մասին տեղեկացել են մամուլից:

4862 | 0
Facebook