Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սովետական Հայաստանի օրհներգն իր դարն ապրել է». Տիգրան Աթանեսյան

15:10, ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ.
«Սովետական Հայաստանի օրհներգն իր դարն ապրել է». Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սովետական Հայաստանի օրհներգն իր դարն ապրել է, այն կարելի է հիշել զուտ որպես պատմություն: Պետք չէ հիշել միայն պահեստից անպատիժ գողանալու «անհոգ տարիները», այլ նաև՝ հարյուր հազարավոր անմեղ զոհերին, քաղբանտարկյալներին, խոսքի և խղճի ազատության կատարյալ բացակայությունը, չհավատալ լավ կյանքի և անվճար ամեն ինչի հասանելիության մասին կեղծ լեգենդներին: Սովետիզմը պետք է թողնել անցյալում՝ իր խորհրդանիշներով հանդերձ: Իսկ Արամ Իլյիչի անունն անիմաստ են շահարկում. նա ունի շատ ավելի լավ ստեղծագործություններ, բայց դե ընդունեք, որ «Սուսերով պար»-ից օրհներգ դժվար թե ստացվի»:

2605 | 3
Facebook