Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Իտալիա մեկնած սուսերամարտի Հայաստանի հավաքականի կազմը

13:50, ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ.
Հայտնի է Իտալիա մեկնած սուսերամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Իտալիայի Ֆոջիա քաղաքում այսօր մեկնարկել է սուսերամարտի Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնությունը: 40 երկրից հայտավորված 1250 մարզիկների թվում են Հայաստանի վեց ներկայացուցիչները: Պատանիների մրցաշարին կմասնակցեն ճկասուսերակիր Համլետ Մխոյանը, խոցասուսերակիրներ Ալիկ Նավասարդյանը, Հովհաննես Մուրադյանը և Գրիգոր Մնացականյանը: Երիտասարդներից մարտուղյակ կելնեն Հենրիկ Բալիկյանը՝ ճկասուսեր, և Վահագն Գրիգորյանը՝ խոցասուսեր:

2206 | 0
Facebook