Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում պետպարտքի պատճառով առաջարկել են վաճառել նահանգներից մեկը

14:40, հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ.
ԱՄՆ-ում պետպարտքի պատճառով առաջարկել են վաճառել նահանգներից մեկը

ԱՄՆ-ում պետական պարտքի նվազեցման համար առաջարկել են Կանադային վաճառել Մոնտանա նահանգը 1 տրիլիոն դոլարով: Ինչպես նշում է The New York Post-ը, նախաձեռնության հեղինակը ոմն Յան Համոնդն է, ում կարծիքով՝ երկրի պետական պարտքն այդպիսով կնվազի (այժմ այն գերազանցում է 22 տրիլիոն դոլարը):

Change.org կայքում հրապարակված խնդրագրում ասվում է, որ «ԱՄՆ-ը չափազանց շատ պարտք ունի, իսկ Մոնտանան անօգուտ է»: Այս պահի դրությամբ նախաձեռնությունն աջակցել է ավելի քան 12,2 հազար մարդ:

Միևնույն ժամանակ, Մոնտանայի խորհրդարանականները սկսել են օրինագիծ նախապատրաստել, որով կարգելվի նահանգի հնարավոր վաճառքը:

Պարբերականը նշում է, որ Համոնդը բնակվում է Հարավային Կարոլինայում, և նրան զարմացրել է մարդկանց թիվը, ովքեր աջակցել են իր նախաձեռնությունը:

10960 | 1
Facebook