Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ականատես եղա մի զարհուրելի տեսարանի». Քրիստ Հովսեփյան

18:25, չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.
«Ականատես եղա մի զարհուրելի տեսարանի». Քրիստ Հովսեփյան

«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ երեկոյան Դաշիթաշենի կամրջով երթևեկում էի նկատեցի մարդկանց ովքեր հավաքվել էին կամրջի մոտ կարծեցի դեպք է տեղի ունեցել կանգնեցի, և ականատես եղա մի զարհուրելի տեսարանի մոտ վաթսուն տարեկան տղամարդը անցել էր չեզոք գոտին, և պատրաստվում էր իր կյանքին վերջ տալ։Մարդիկ արագ մոտեցան նրան և զանգահարեցին 911 և Ոստիկանություն տեղյակ պահելու դեպքի մասին,բայց մեր իրավապահները դեպքի վայր ժամանեցին մոտ 40 րոպե անց բարեբախտաբար մարդիկ իրենց համառ բանակցությունների շնորհիվ կարողացան փրկել տվյալ մարդուն։Ամեն ինչ ավարտվեց տղամարդը նստեց մեքենան և գնաց նոր մոտեցան ՀՀ Ոստիկանության և ԱԻՆ-ի աշխատակցիները ի դեպ կամրջի մոտ չնկատեցի ոչ մի Ոստիկանի ով հերթապահություն իրականացներ Սթափվեք տղաներ»։

4864 | 1
Facebook