Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլին փառաբանողները լինելու են նրա վրա առաջինը քար նետողները». Ոսկան Սարգսյան

05:15, երեքշաբթի, 19 փետրվարի, 2019 թ.
«Նիկոլին փառաբանողները լինելու են նրա վրա առաջինը քար նետողները». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենամեծ կապիտալը հանրային վստահության բարձր աստիճանն է, որը, սակայն, հալչում է տաք ջրերում հայտնված այսբերգի նման: Հարկ է դուրս գալ գլխապտույտ հաջողություններից, ձախություն մանկական հիվանդության դրսևորումներից, էյֆորիկ կայֆերից, նախորդ իշխանությանը հարիր զեխ բաներից, փիառ էժան խաղերից: Առանց հանրային լայն աջակցության ոչ մի իշխանություն հաջողության չի հասել, եթե նույնիսկ լավ գործեր է արել: Իսկ հանրության աջակցությունը չկորցնելու համար պետք է իրական գործեր անել, որոնց դրական արդյունքները մարդիկ զգան իրենց մաշկի վրա: Իրավիճակը շտկելու համար դեռ ժամանակ կա, հետո ուշ կլինի: Նիկոլին փառաբանողներն այն ժամանակ լինելու են նրա վրա առաջինը քար նետողները: Դա չեմ ցանկանում, որովհետև Հայաստան երկիրն է հերթական անգամ ցնցվելու»:

4878 | 4
Facebook