Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Աշխատավարձերի իրական չափերը միայն Երևանով մի դատեք». Դերենիկ Մալխասյան

05:20, շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ.
«Աշխատավարձերի իրական չափերը միայն Երևանով մի դատեք». Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևի մի բան կա, որ հայերը Հայաստանից դուրս շատ ավելի աշխատասեր ու նպատակասլաց են քան իրենց սեփական երկրում։ Միգուցե պատճառն այն է, որ դրսում տեսնում են իրենց աշխատանքի արդյունքները, որը նրանց քիչ թե շատ արժանապատիվ կյանք է երաշխավորում։ Իսկ Հայաստանում ճորտատիրական պայմաններով, մինչև 10 ժամ ու շաբաթը 6 օր աշխատացնում են, առանց արձակուրդային, առանց տարրական իրավունքները հարգելու, դեմքերին 80-100, հազար դրամ են շպրտում՝ 800 հազարի մուննաթ ծախելով։ Հետն էլ ամեն պահի կարող են հանել ու դուրս շպրտել։ Աշխատավարձերի իրական չափերը միայն Երևանով մի դատեք, մարզերում նայեք՝ ինչ վիճակ է»։

3157 | 0
Facebook