Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Արցախ»-ի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Լատվիայում

13:50, ուրբաթ, 15 փետրվարի, 2019 թ.
«Արցախ»-ի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Լատվիայում

«Արցախ»–ը և լատվիական «Ելգավա» թիմը համաձայնեցրել են Վրաստանի երիտասարդական հավաքականի և «Արցախ» ֆուտբոլային ակումբի 21-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Իրակլի Բիձինաշվիլիի տրանսֆերը։

Բիձինաշվիլին «Արցախ» տեղափոխվեց անցած տարվա սեպտեմբերին Վրաստանի ֆուտբոլի առաջնության առաջատար «Սաբուրթալո» թիմից՝ մասնակցելով Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնություն 5 և գավաթային 2 խաղերի։

«Արցախ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Իրակլիին և հաջողություններ մաղթում հետագա կարիերայում… Նաև հաջողություններ ենք մաղթում «Ելգավա» ակումբին:

2251 | 0
Facebook