Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը գրել է, որ ունենալու ենք կրթության մասին հեղափոխական օրենք: Իշխանափոխությունից հետո անցած 9 ամսում կրթության ոլորտում ոչ մի բարեփոխում չեղավ, հիմա հեղափոխական օրենքով ցնցելո՞ւ եք համակարգը: Գուցե այդ հեղափոխական օրենքով բարձրացնեք ուսուցիչների խղճուկ աշխատավարձերը, 12-ամյա կրթությունը վերափոխեք, կրկնուսուցությունը վերացնեք, քոլեջներում սովորողները դասի գնան, ոչ թե միայն մատյաններում հաշվառված լինեն, համալսարանական կրթության ցածր որակը մի քիչ բարձրանա: Բավ է, որ դպրոցների տնօրենները ձևականորեն ընտրվեն, իրականում՝ նշանակվեն իշխանավորների կողմից, ու հետո այդ տնօրեններն իրենց դպրոցներում ֆեոդալ դառնան: Երբ այս ամենը փոխվի, կասեմ՝ հեղափոխությունը կրթության ոլորտում տեղի ունեցավ: Թե չէ հեղափոխություն բառը հարկի-անհարկի հոլովում եք»: