Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խոշոր վթար՝ Արագածոտնի մարզում. կա զոհ և 4 վիրավոր

10:50, շաբաթ, 09 փետրվարի, 2019 թ.
Խոշոր վթար՝ Արագածոտնի մարզում. կա զոհ և 4 վիրավոր

Փետրվարի 9-ին, ժամը 01:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 50-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ., ծնված 1974թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Ուղևոր Ա. Վ-ն (ծնված 1974թ․) տեղում մահացել է, վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ ուղևորներ՝ Շ. Ս-ն (1990թ․), Ս. Հ-ն (1984թ․) և Ռ. Կ-ն (1984թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Թալինի ԲԿ։ Բժիշկներն Ա․ Հ-ի և Ս. Հ-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Շ. Ս-ինը և Ռ. Կ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարներն Ա․ Վ-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

4079 | 0
Facebook