Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպես Վենգերը թույլ չի տվել «Արսենալ»-ի ֆուտբոլիստներին միանալ ազգային հավաքականներին

17:40, երեքշաբթի, 05 փետրվարի, 2019 թ.
Ինչպես Վենգերը թույլ չի տվել «Արսենալ»-ի ֆուտբոլիստներին միանալ ազգային հավաքականներին

Ռուսաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին հարձակվող Անդրեյ Արշավինը պատմել է, թե ինչպես է ակումբի այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խուսափել ֆուտբոլիստներին ազգային հավաքականների ճամբար ուղարկելուց։

«Մենք զրույց էինք ունենում, երբ նա չէր ցանկանում, որ մասնակցել հանդիպմանը: Ասում էր՝ հետո կհայտնենք, որ վնասվածք ունես և չես մեկնի ազգային հավաքականի ճամբար: «Արսենալ»-ում դա լավ էր աշխատում: Այսպես էր․ ինչ-որ մեկը մասնակցում է առաջին խաղակեսին, հետո նրան փոխարինում են եւ ասում, որ նա ստացել է վնասվածք և չի կարող միանալ ազգային հավաքականին»,- Արշավինի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:

Հիշեցնենք, որ Վենգերն «Արսենալ»-ը գլխավորել է 1996-ից 2018 թվականներին։

5272 | 0
Facebook