Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելի բանակը հրապարակել է Սիրիայի ՀՕՊ համակարգերին հասցված հարվածի տեսագրությունը

12:55, երկուշաբթի, 21 հունվարի, 2019 թ.
Իսրայելի բանակը հրապարակել է Սիրիայի ՀՕՊ համակարգերին հասցված հարվածի տեսագրությունը

Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է Սիրիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերին` «Պանցիր-C1»-ին հասցված հարվածի տեսագրությունը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ այս գիշեր Իսրայելը զանգվածային հրթիռահարված է հասցրել Դամասկոսում իրանական օբյեկտների և Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերի ուղղությամբ:

Իսրայելի բանակի հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ համակարգերին հարված է հասցվել Սիրիայում իրանական օբյեկտների վրա հարձակման ժամանակ Իսրայելի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռներին խոչընդոտելու փորձի համար:

Նշվում է, որ Իսրայելը նախազգուշացրել էր Սիրիային, սակայն Սիրիան չխոչընդոտել գործողության իրականացմանը:

9435 | 0
Facebook