ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է ամերիկյան պատվիրակության այցը Դավոս (Շվեյցարիա), որտեղ հունվարի 22-25-ը կանցկացվի Համաշխարհային տնտեսական հերթական համաժողովը:
Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը:
Նա հայտնել է, որ որոշումը կապված է երկրում շարունակվող «շաթդաունի» (կառավարության աշխատանքի ժամանակավոր դադարեցում) հետ:
Գործակալությունը հիշեցնում է, որ երկրի բյուջեն դեռևս չի հաստատվել, դաշնային կառավարության աշխատակիցների քառորդ մասը չի աշխատում, քանի դեռ բյուջեն հաստատված չէ, 800 հազար աշխատակիցներ չեն ստանում իրենց աշխատավարձերը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ երկրում արտակարգ դրություն դեռևս չի հայտարարի: