Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պաշտոնյաների հայտարարագրումն անհրաժեշտ է». Մանե Թանդիլյան

11:05, ուրբաթ, 18 հունվարի, 2019 թ.
«Պաշտոնյաների հայտարարագրումն անհրաժեշտ է». Մանե Թանդիլյան

ԱԺ-ն քննարկում է ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցը. այդ պաշտոնում ԼՀԿ-ն առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերի հետ հրապարակվեն նաև վարկային պատմությունները և քաղաքացիները տեսնեն՝ ինչպե՞ս են կատարում վարկային պարտականությունները: Մանե Թանդիլյանն արձագանքեց. «Այո, չվճարված հարկային պարտավորությունը նույնպես ռիսկային այն կոմպոնենտն է, որն ազդում է տոկոսադրույքի վրա, դարձնում բարձր ու արդյունքում բոլոր քաղաքացիներն են վճարում: Այո, ես գտում եմ, որ հայտարարագրերի մեջ անհրաժեշտ է տեսնել դա: Առհասարակ, պաշտոնյաների հայտարարագրումը անհրաժեշտ է, կկարողանանք վերահսկել նրանց վարքագիծն ու եկամուտների համապատասխանությունը կատարած ծախսերին»:

4160 | 0
Facebook