Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանում հայտնել են Մնացականյան-Մամեդյարով հերթական հանդիպման ամսաթիվը

10:35, ուրբաթ, 18 հունվարի, 2019 թ.
Ադրբեջանում հայտնել են Մնացականյան-Մամեդյարով հերթական հանդիպման ամսաթիվը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները համաձայնել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հերթական հանդիպումն անցկացնել փետրվարին: Այս մասին РИА Новости-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան:

Նախորդ հանդիպումը կայացել է Փարիզում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:

«Կողմերը 4 ժամ քննարկում են անցկացրել: Արդյունավետ քննարկում էր, որի ընթացքում տեղի ունեցավ կարծիքների դրական փոխանակում, մասնավորապես հաստատվեց փոխըմբռնում և վստահություն: Կողմերը համաձայնեցին շարունակել բանակցությունները հաջորդ ամիս: Կողմերը նաև քննարկեցին երկու կողմերին խաղաղությանը, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը նախապատրաստելուն ուղղված մի շարք հարցեր»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

5076 | 0
Facebook