Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Իրականում ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը տնտեսական ու ռազմական միություններ լինելու փոխարեն իսկական գժանոց են». Մարատ Բաղդասարյան

11:50, կիրակի, 13 հունվարի, 2019 թ.
«Իրականում ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը տնտեսական ու ռազմական միություններ լինելու փոխարեն իսկական գժանոց են». Մարատ Բաղդասարյան

Վերլուծող Մարատ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը եզակի սխալ կառույցներ են։ Անդամ երկրներից Ռուսաստանը ցանկանում է կուլ տալ մյուս անդամին` Բելառուսին, Ադրբեջանին մինչև ատամները զինում է դաշնակից Հայաստանի դեմ և բոլոր դաշնակիցների հետ խոսում է տնտեսական շանտաժի ու բիրտ ուժի լեզվով։ Իրենց հերթին Բելառուսն ու Ղազախստանն էլ թշնամանք են տածում Հայաստանի նկատմամբ, իրենց հերթին Ադրբեջանի հետ հարաբերությունները կառուցելով հակահայ պլատֆորմի վրա։ Փաստորեն իրականում ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը տնտեսական ու ռազմական միություններ լինելու փոխարեն իսկական գժանոց են։ Հայաստանը պետք է շտապ քայլեր ձեռնարկի այդ գժանոցից ձերբազատվելու ու քաղաքակիրթ աշխարհի համապատասխան կառույցներին` Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղղությամբ»:

| | |
2938 | 3
Facebook