Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վաղվանից կարող եք ներմուծել աջ ղեկով մեքենաները...». Արմեն Փամբուխչյանն իրազեկում է

17:35, չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
«Վաղվանից կարող եք ներմուծել աջ ղեկով մեքենաները...». Արմեն Փամբուխչյանն իրազեկում է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է աջ ղեկով ավտոմեքենաներ ներմուծող քաղաքացիներին.

«Հարգելի քաղաքացիներ, վաղվանից՝ դեկտեմբերի 20-ից, կարող եք ներմուծել աջ ղեկով մեքենաները՝ ղեկային տեղաբաշխում կատարելու պայմանով:

Աջակողման ղեկային տեղաբաշխում ունեցող մեքենաները ՀՀ տարածք կարող եք ներմուծել մինչև 2019թ. մարտի 1 «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով:

Նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, ՀՀ տարածքում մինչև 6 ամսվա ընթացքում ՀՀ օրենսդրությանը համապատասխան իրականացնել ղեկի տեղափոխում, այնուհետև մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում և ազատ շահագործել ՀՀ տարածքում»:

11227 | 0
Facebook