Խնդրում ենք սպասել...

Համացանց

Վաճառքի են հանվել վայրի կենդանիների մորթիներ. ահազանգ

10:15, երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
Վաճառքի են հանվել վայրի կենդանիների մորթիներ. ահազանգ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իր ֆեյսբուքյան էջում ահազանգ է ներկայացրել վայրի կենդանիների մորթու վաճառքի վերաբերյալ. «Դեկտեմբերի 16-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատեր Լուսինե Թասլակյանի կողմից բարձրացված Գառնու տաճարի մուտքի մոտ վայրի կենդանիների մորթու վաճառքի ահազանգի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցներն այսօր այցելել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են 2 աղվեսի և 1 գայլի մորթի, տվյալ պահին ահազանգում ներկայացված այլ կենդանիների մորթիներ չի հայտնաբերվել։
     Տեսչական մարմնի կողմից դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել է Ոստիկանությանը լրացուցիչ քննության նպատակով»,- նշված է տեսչության հաղորդագրության մեջ:

4475 | 0
Facebook