ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
«Մենք տրամադրված ենք կառուցողական երկխոսության Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ, այդ թվում ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում երկու երկրների համագործակցության հետագա ամրապնդման նպատակով»,- ասել է Զախարովան:
Նա հիշեցրել է, որ ընտրություններին հետևում էր Պետդումայի և Դաշնային խորհրդի անդամներից բաղկացած առաքելությունը:
Զախարովան նաև նշել է, որ ընտրություններն անցել են ՀՀ օրենսդրությանը համապատասխան և առանց լուրջ խախտումների: