Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը մտահոգված է իր հնարավոր իմպիչմենթի կապակցությամբ. ԶԼՄ-ներ

10:55, երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
Թրամփը մտահոգված է իր հնարավոր իմպիչմենթի կապակցությամբ. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր խորհրդականների հետ զրույցում մտահոգություն է հայտնել իր հնարավոր իմպիչմենթի կապակցությամբ, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը:

Թրամփին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ նախագահը «լրջորեն մտահոգված է» և հնարավոր է համարում իմպիչմենթի հայտարարումը:

«Թրամփը կարծում է, որ դա հնարավոր է, սակայն նա վստահ չէ, որ դա տեղի կունենա»,- հայտնում է հեռուստաալիքի աղբյուրը:

«Իրավաբանական դրամա է ծավալվում, սրվում են քաղաքական խնդիրները, որոնք կարող են սպառնալ նախագահ Թրամփի վերընտրմանը»,- գրում է Washington Post-ը:

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամները հայտարարել էին, որ կարող են բարձրացնել նախագահ Թրամփի դեմ իմպիչմենթ հայտարարելու հարցը: Իսկ կոնգրեսական, դեմոկրատ Ադամ Շիֆը հայտարարել էր, որ Սպիտակ տան ղեկավարին կարող է ազատազրկում սպառնալ նախագահության ժամկետի ավարտից հետո:

7716 | 0
Facebook