Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ի՞նչ սկզբունքով են բաշխվելու մանդատները

12:55, երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ի՞նչ սկզբունքով են բաշխվելու մանդատները

Տիգրան Մուկուչյանը չի շտապում ասել, թե քանի հոգանոց խորհրդարան կունենանք: Մանդատների բաշխման վերաբերյալ ևս թվեր չհրապարակեց ու խոսեց միայն մանդատների բաշխման սկզբունքների մասին. «Առաջին քայլով որոշվում են կուսակցություններն ու դաշինքները, որոնք հաղթահարել են 5 ու 7 տոկոսանոց շեմը, դրանից հետո ԸՕ-ով սահմանված105 մանդատները համամասնորեն բաժանվում են ստացված ձայներին համապատասխան նրանց միջև, որոնք հաղթահարել են 5 տոկոսանոց շեմը: Որից հետո արդեն ստացված մանդատները, որոնք կստացվեն համամասնորեն, կեսը կտրվի համամասնական ցուցակին, մյուս կեսը՝ տարածքային ընտրական ցուցակներին: Այստեղ ևս մանդատները բաշխելու համար կիրառվում է բանաձև՝ որոշվելու է յուրաքանչյուր տարածքին հասանելիք մանդատների թիվը: Ու երբ պարզ կլինի յուրաքանչյուր կուսակցության տարածքից որքան մանդատ է ստանալու, նոր կորոշվեն կոնկրետ անձինք»,- ասաց Տ. Մուկուչյանը:

8126 | 0
Facebook