Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի թիվ 7 և 17 երթուղիների գործարկումը կդադարեցվի

20:30, շաբաթ, 08 դեկտեմբերի, 2018 թ.
Երևանի թիվ 7 և 17 երթուղիների գործարկումը կդադարեցվի

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը դադարեցնում է համար 7 և 17 երթուղիների սպասարկման իրավունքը:

Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, «Սնանկության մասին» օրենքի 45-րդ, 70-րդ, 71-րդ և 72-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 25.10.2018թ. հ.ԱՎԴ1/0034/04/16 որոշումը և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի 26.11.2018թ. հ.14/83373Հ զեկուցագիրը.

1.Դադարեցնել «Հրաչուհի-Հռիփսիմե» ՍՊԸ-ի՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.հ.7, 17 երթուղիների սպասարկման իրավունքը:

2.Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 30-ի «Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը հաստատելու մասին» հ.2911-Ա որոշման N 2 հավելվածից հանել միկրոավտոբուսային հ.7, 17 երթուղիները»,- ասված է որոշման մեջ:

6515 | 2
Facebook