Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ցանկացած ընկերական, ասենք թե, դա երբեք ու երբեք, ասենք թե, շփումը, որ երկրի նախագահն ա, էդ որևիցե մեկը, որ խոսում ա, ինչ ընդդիմություն էլ լինի, պարտավոր է հանդիպել». Գ. Ծառուկյան

15:40, երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2018 թ.
«Ցանկացած ընկերական, ասենք թե, դա երբեք ու երբեք, ասենք թե, շփումը, որ երկրի նախագահն ա, էդ որևիցե մեկը, որ խոսում ա, ինչ ընդդիմություն էլ լինի, պարտավոր է հանդիպել». Գ. Ծառուկյան

Մարտունիում քարոզարշավի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հիշեց 2015 թվականը, թե ինչպես դուրս եկավ քաղաքականությունից: Ելույթն ավարտելուց հետո լրագրողները նրան հարց ուղղեցին այդ մասին. «Ամբողջ ազգը ոտիք վրա էր, ամբողջ ազգը դուրս էր գալիս՝ փոքր ու մեծ, ու տեսնելով, որ մի գիշերվա մեջ 639 հոգի իմ ակտիվիստներին կալանավորել էին ու եթե պետք է իմ ժողովրդի մատից արյուն թափվեր, ես չէի կարող դա թույլ տալ: Դրա համար էջը ծալեցի, որովհետև ես քաղաքականությամբ չեմ ապրում...»: Դիտարկմանը՝ հետո վերադարձաք քաղաքականություն ու հաշտվեցիք Սերժ Սարգսյանի հետ, ասաց. «Կուսակից ընկերները, հասարակությունը պահանջում էր, որ վերադառնամ ու առանց որևէ մեկից համաձայնություն վերցնելու, մասնակցեցինք ընտրություններին»: Մյուս դիտարկմանը՝ հետո ընկերական էին Ձեր հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ, պատասխանեց. «Ցանկացած ընկերական, ասենք թե, դա երբեք ու երբեք, ասենք թե, շփումը, որ երկրի նախագահն ա, էդ որևիցե մեկը, որ խոսում ա, անկախ նրանից՝ ինչ ընդդիմություն էլ լինի, պարտավոր ես հանդիպել, կիսվել, քո միտքն ու գաղափարն ասել»:

7837 | 12
Facebook