Ֆրանսիական MBDA Systems ընկերությունը մտադիր է Aster 30 SMP և VL Mica հակաօդային պաշտպանական համակարգեր մատակարարել Ադրբեջանին, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Արտահանման համար ստացել ենք Ֆրանսիայի կառավարության թույլտվությունը: Մոտակա ժամանակներում ադրբեջանական կողմի հետ առուվաճառքի շուրջ բանակցությունները կավարտվեն»,- ընկերության ներկայացուցչի խոսքն է մեջբերում AzeriDefence-ը:
Հաղորդվում է նաև, որ Ադրբեջանի ներկայացուցիչներն «արդեն ծանոթացել են համակարգերի հետ և գոհունակություն հայտնել»: