Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայ ժողովուրդը ոչ մի անգամ ճիշտ ընտրություն չի կատարել». Արծրուն Պեպանյան

01:10, կիրակի, 02 դեկտեմբերի, 2018 թ.
«Հայ ժողովուրդը ոչ մի անգամ ճիշտ ընտրություն չի կատարել». Արծրուն Պեպանյան

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ ժողովուրդը ոչ մի անգամ ճիշտ ընտրություն չի կատարել, քանի որ հանգամանքների բերումով բավարար քաղաքական մտածողություն չունի:
     1989-ին հայ ժողոուրդը մերժեց Կարեն Դեմիրճյանին, հետո ընդունեց, որ ճիշտ ընտրություն չի կատարել ու գնաց խնդրեց նրան, որ ետ գա:
     1991-ին հայ ժողովուրդը ձեռքերի վրա իշխանության բերեց ԼՏՊ-ին, հեոո հասկացավ, որ ճիշտ ընտրություն չի կատարել ու մերժեց նրան:
     2008-ին հայ ժողովուրդը ընդունեց, որ ճիշտ որոշում չի կատարել՝ մերժելով ԼՏՊին ու գնաց խնդրեց, որ ետ գա:
     Հետո հայ ժողովուրդը ընդունեց, որ ճիշտ որոշում չի կատարել՝ ետ բերելով ԼՏՊ-ին, ու մոռացավ նրան:
     Նախագահական ընտրություններում հայ ժողովուրդը հարյուր հազարավոր քվեներ է տվել ընդդիմադիր գործիչներին ու հետո ընդունել, որ ճիշտ չի վարվել, մոռացել է, իր երբեմնի կուռքերին, նրանց սկսել ծաղրել:

Պարզապես ուզեցի հիշեցնել»:

5877 | 3
Facebook