Ամիսներ առաջ Ծառուկյանը ներկայացրեց իր կառուցած նոր մայնինգ ֆերման, որպես բարձր տեխնոլոգիաներում խոշորագույն ներդրման առաջի փորձ: Բացի այդ, նա ներկայացրեց, որ շուրջ 1 միլիարդ դոլարի ներդրում է կատարվել այդ նախագծում:
Համաձայն շրջանառվող լուրերի, այս պահին Ծառուկյանը կանգնած է ֆինանսական աննախադեպ ճգնաժամի առջև, քանի որ վերջին երկու ամիսների ընթացքում կրիպտոարժույթների համաշխարհային գները նվազել են շուրջ 50%-ով, իսկ բիթկոինի արժեքը տատանվում է 3800-4000$ միջակայքում:
Ասում են, որ համաշխարհային տնտեսական վերլուծաբանների կանխատեսումներով այն շարունակելու է անկում ապրել: Ասում են նաև, որ Ծառուկյանը մի քանի ժողովներ է արել աշխատակիցների հետ և մեղադրել նրանց, որ իրեն ներքաշել են նման անորոշ բիզնեսի մեջ, և որ ինքն այդ միջոցների հաշվին կարող էր մեդիա ռեսուրսներ գնել և օգտագործել դրանք նախընտրական քարոզարշավի ժամանակ, կատարել ներդրում բիզնես այլ ոլորտներում: