Ներգաղթյալների քարավանից մոտ 500 մարդ, ովքեր ժամանել են մեքսիկական Տիխուանա քաղաք, փորձել են բռնի ուժով հատել ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանը, փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենը:
Նրա խոսքով՝ անկարգություններին նախորդել է ներգաղթյալների խաղաղ ցույցը, ավելի ուշ հարյուրավոր մարդիկ առանձնացել են երթից և հասել սահմանային պատնեշին, նրանց թվում կանայք և երեխաներ են եղել:
Ընդ որում, նշվում է, որ Մեքսիկայի ոստիկանությունը չի կարողացել դիմակայել ամբոխին: ԱՄՆ-ի մաքսային-սահմանային ծառայության ուղղությամբ իրեր են նետել, ի պատասխան արցունքաբեր գազ է կիրառվել: