Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պակիստանում Չինաստանի դեսպանատան ուղղությամբ նռնակներ են նետել. կան զոհեր (տեսանյութ)

10:55, ուրբաթ, 23 նոյեմբերի, 2018 թ.
Պակիստանում Չինաստանի դեսպանատան ուղղությամբ նռնակներ են նետել. կան զոհեր (տեսանյութ)

Անհայտ անձինք հարձակում են գործել Պակիստանում Չինաստանի դեսպանատան ուղղությամբ: Դեպքի հետևանքով զոհվել է 2 ոստիկան, ևս մեկը վիրավոր է:

Daily Pakistan-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան Կարաչի քաղաքում:

Ականատեսները հայտնել են, որ պայթյուններ են որոտացել քաղաքում, որտեղ դիվանագիտական ներկայացուցչությունից բացի այլ գրասենյակներ կան:

Ավելի ուշ տեղեկություն է տարածվել, որ մի խումբ հանցագործներ նռնակներ են նետել դեսպանատան ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ նրանցից 3-ը կամ 4-ը փորձել են ներխուժել դեսպանատուն և կրակ են բացել, երբ պահակները փորձել են կանգնեցնել նրանց:

Պակիստանի ոստիկանությունը 3 ահաբեկչի է լիկվիդացրել: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Բելուջիստանի ազատագրական բանակ» անջատողական խմբավորումը:

14553 | 0
Facebook