Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՔՊ որոշ թեկնածուներ համայնքապետերին գումարներ են տալիս. Փաշինյանը նրանց «ձեռքը կկտրի՞». «Ժամանակ»

10:00, ուրբաթ, 23 նոյեմբերի, 2018 թ.
ՔՊ որոշ թեկնածուներ համայնքապետերին գումարներ են տալիս. Փաշինյանը նրանց «ձեռքը կկտրի՞». «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ապարանում հայտարարեց, որ կտրելու են ընտրակաշառք բաժանողների ձեռքը: Իհարկե, Փաշինյանը նշեց, որ դա ասում է փոխաբերական իմաստով՝ նկատի ունենալով, որ ընտրակաշառք բաժանողները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ: Բայց խոսքը ազդեցիկ է դառնում, երբ այն ամրապնդվում է գործով:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ նույնիսկ ՔՊ որոշ թեկնածուներ համայնքապետերին գումարներ են տալիս, որպեսզի վերջիններն իրենց համար ձայներ ապահովեն, և իրենք առաջ անցնեն ՔՊ-ի իրենց մրցակիցներից»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5861 | 0
Facebook