Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ծառուկյանը «հեքիաթներ» է պատմում՝ իր թիմին կոնսոլիդացնելու նպատակով. «Ժամանակ»

09:40, ուրբաթ, 23 նոյեմբերի, 2018 թ.
Ծառուկյանը «հեքիաթներ» է պատմում՝ իր թիմին կոնսոլիդացնելու նպատակով. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր թիմին կոնսոլիդացնելու նպատակով նրանց համոզել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանը» կրկին մաս է կազմելու կոալիցիոն կառավարությանը և ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած պայմանավորվածության՝ ստանալու է նախարարական պորտֆելների 1/3-ը:

Ծառուկյանը հասկանում է, որ իր թիմում խուճապային տրամադրություններ են, և շատերը հասկանում են, որ իրենք ոչ մի հնարավորություն չունեն հայտնվելու խորհրդարանում, բայց նրանց իր կողքին պահելու համար ուզում է համոզել, որ ամեն ինչ ընտրություններով չի ավարտվելու, և ոմանք գործ կստանան գործադիրում: Կան միամիտներ, որ հավատում են այս հեքիաթին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3832 | 3
Facebook