2019-ի բյուջեի նախագծի քվեարկությունից առաջ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն հայտարարել է նախագծին կողմ քվեարկելու մասին, բայց ինքը դեմ կքվեարկի, քանի որ տնտեսական զարգացման հեռանկարի հիմք չի տեսնում: Դեմ քվեարկելու մասին հայտնեցին նաև Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը: «Մեր խմբակցությունը չի բռնանում կարծիքների վրա, ու մեր գործընկերներն ազատ են քվեարկության մեջ»,- արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Ձայների 66 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց: