Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լարսը բաց է՝ սահմանափակումներով

19:10, կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Լարսը բաց է՝ սահմանափակումներով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, ձնամաքրման աշխատանքներից հետո Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բացվել է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ձյան տեղումներն այս պահին դադարել են և հավանականությունը մեծ է, որ օրվա ընթացքում ավտոճանապահը կբացվի նաև բեռնատարների համար:

6568 | 0
Facebook