Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դա պայքար է լրատվական կայքերի դեմ». Հակոբ Բադալյան

19:15, հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
«Դա պայքար է լրատվական կայքերի դեմ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն նախատեսում են լրատվական կայքերում արգելել վիճակախաղի գովազդը: Բացարձակ ձևական մի քայլ, որով իբր պայքարում են խաղամոլության դեմ: Վերջ տվեք էդ դիլետանտ-պոպուլիստական լուծումներ փնտրելու սովորությանը: Մի քիչ հարցերին ու երևույթներին նայեք ավելի խորը: Իրականում դա պայքար ա լրատվական կայքերի դեմ, որովհետև բացարձակ ոչ մի ադեցություն չի թողնելու այսպես ասած ստավկա անելու երևույթի վրա, փոխարենը ազդելու ա կայքերի եկամուտների վրա: Արդյունքում էլի՝ մի ուղղությամբ ստեղծվելու ա նոր հետևանք, իսկ խնդիրը չի վերանալու բացարձակապես»:

3727 | 2
Facebook