Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

16:05, չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.
Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հրաժարական է տվել, հաղորդում է Sputniknews-ը:

Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Լիբերմանը նշել է իր հրաժարականի պատճառները. դրանցից մեկը «ահաբեկչության առջև կապիտուլյացիան» է:

Լիբերմանի հրաժարականի պատճառներից են եղել նաև իսրայելա-պաղեստինյան վերջին բախումները:

Իսրայելական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը, նշում են, որ Լիբերմանի հրաժարականը միայն մեկ պատճառ ունի՝ կոալիցիայի լուծարումն ու արտահերթ ընտրությունները:

«ՀԱՄԱՍ» խմբավորումը Լիբերմանի հրաժարականը «Գազայի հաղթանակ» է որակել:

Ավելի վաղ Իսրայելն ու Պաղեստինը փոխադարձ հրթիռակոծություն էին իրականացրել միմյանց տարածքների ուղղությամբ: Տեղեկություններ էին հայտնվել նաև, որ կողմերի միջև հրադադարի ռեժիմ է հաստատվել:

8690 | 1
Facebook