Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սմբատ Լպուտյանը պաշտոն է ստացել ՖԻԴԵ-ում

16:00, չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.
Սմբատ Լպուտյանը պաշտոն է ստացել ՖԻԴԵ-ում

Լոնդոնում այս օրերին ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին զուգահեռ կայացավ նաև Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահության նիստ, որի ընթացքում կայացվեց որոշում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին նշանակել «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ: Այս որոշումը ՖԻԴԵ-ում կայացվել է հաշվի առնելով Հայաստանի հաջողված փորձը շախմատը կրթական համակարգում ներդնելու գործում և այս հաջողված փորձը այլ երկրներում ևս ներդնելու ցանկությամբ:

3440 | 0
Facebook