Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աննա Հակոբյանն այցելել է Արմեն Ջիգարխանյանին

20:55, երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ.
Աննա Հակոբյանն այցելել է Արմեն Ջիգարխանյանին

Այսօր աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին՝ հետաքրքրվելու վերջինիս ինքնազգացողությամբ և զրուցելու:

Անվանի դերասանը մեծ ուրախությամբ է ընդունել տիկին Հակոբյանին՝ նշելով, որ նման այցերն իր համար անչափ սպասված են և կարևոր, հատկապես ներկայիս՝ իր համար դժվար ժամանակներում: Նա հետաքրքրվել է, թե ինչպես են մարդիկ իրենց զգում և ապրում Հայաստանում, ինչ եղանակ է Երևանում:

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը և Արմեն Ջիգարխանյանը պայմանավորվել են հաջորդ անգամ հանդիպել Երևանում՝ եղանակները տաքանալուն պես, երբ մեծ դերասանն էլ արդեն կազդուրված կլինի

8179 | 6
Facebook