Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հուսով եմ՝ ոսկե մեդալով կվերադառնամ Տոկիոյի օլիմպիական խաղերից». Սիմոն Մարտիրոսյան

15:20, երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ.
«Հուսով եմ՝ ոսկե մեդալով կվերադառնամ Տոկիոյի օլիմպիական խաղերից». Սիմոն Մարտիրոսյան

Այսօր Աշխաբադում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունից հայրենիք վերադարձավ Հայաստանի հավաքականը։ Օդանավակայանում լրագրողների հետ զրույցում աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն ամփոփեց իր մրցելույթը․ «Ինչի համար, որ գնացել էի աշխարհի առաջնության, դրանով վերադարձա: Շատ ուրախ եմ ու հպարտ: Ինչ վերաբերում է Աշխարհի ռեկորդներս քրտնաջան աշխատանքի և մարզիչներիս խորհուրդների շնորհիվ էին։ Եթե վստահ չլինեի, որ կբարձրացնեմ այդ կիլոգրամները, չէի մոտենա ծանրաձողին։ Պոկում վարժությունում ոսկե մեդալ չնվաճելս ինձ չխանգարեց, որովհետև գիտեի, որ հրում վարժությունում ավելի ուժեղ եմ։

Ռուսլան Նուրուդինովն ինձ համար մրցակից չէր։ Հրում վարժությունում դուք տեսաք նա ինչքան բարձրացրեց, ես ինչքան։ Ինձ թվում է՝ ապացուցելու ոչինչ չկար։ Անխղճություն չէ՞ 16 կգ-ով մրցակիցներին գերազանցելը։ Թող նրանք էլ լավ պատրաստվեին։ Այս անգամ ես լավ էի պատրաստվել և ինձ մոտ ստացվեց։

8 տարի առաջ չէի կարող պատկերացնել, որ աշխարհի հաջորդ չեմպիոնը ես եմ լինելու: Այսպիսի դիմավորումն ինձ մոտիվացիա է տալիս, որ հաջորդ տարիներին կրկնեմ և գերազանցեմ այս հաջողությունը: Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելն իմ նպատակն է, հուսով եմ՝ ոսկե մեդալով կվերադառնամ Տոկիոյից։ Հաղթանակս նվիրում եմ իմ ամբողջ հայ ազգին և իմ հաջողությամբ ուրախացողներին»։

3015 | 1
Facebook