ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Ռուսաստանից դեպի Վրաստան ուղղությամբ՝ մոտ 2 կմ, տրանսպորտային միջոցների կուտակումներ կան, որի հիմնական պատճառը հացահատիկ տեղափոխող բեռնատարներն են: Ստացված տեղեկատվության համաձայն՝ հայկական մեքենաների քանակը հերթում կազմում է 1/5-ը:
Ավելի վաղ, հաղորդագրություն էր տարածել նաև Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ նշելով, որ կուտակումների մասին լուրերը չեն համապատասխնում իրականությանը:
Հիշեցնենք, որ երեկ SHAMSHYAN.com-ը տեղեկացրել էր, որ բազմաթիվ ահազանգեր է ստացել հայ վարորդներից, որոնք բողոքել են, որ Վերին Լարսից մինչև ռուսական սահմանը մի քանի կիլոմետրանոց հսկայական խցանումներ են գոյացել: